Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 (հավելված)
Գոնարթրոզների կոնսերվատիվ բուժման մեր փորձը
Արթրոզր` դա հոդերի դեգեներատիվ -դիստրոֆիկ ախտահարումն է, որին բնորոշ է հոդը կազմող ոսկրերի հոդամակերեսների աճառային հյուսվածքի դեգեներատիվ փոփոխությունները, երկրորդային կոմպեսատոր հարմարվածությամբ եզրային օստեոֆիտների ձևով և սուբխոնդրալ սկլերոզով:
Հիվանդության առաջացման պատճառներր բազմազան են. հոդերի ինֆեկցիոն-ալերգիկ ախտահարումները, ներհոդային վնասվածքները ն վիրահատություններր, էնդոկրին- խանգարումները: Ռիսկի գործոններ են հան-դիսանում տարիքր, ավելորդ քաշր, մասնագիտական առանձնահատկություններդ հոդերի հաճախակի միկոտրավմատիզացիայի առկայությունր և այլն:Ըստ ներհոդային հյուսվածքների ախտահարման աստիճանի ,ռենտգենոլոգիական փոփոխությունների արտահայտվածության, ինչպես նան կլինի-կական պատկերից ելնելով առանձնացվում են արթրոզի 3 ստադիաներ:
I-ստադիայի ժամանակ կլինիկական ախտանիշներր թույլ են արտահայտված: Ներհոդային հյուսվածքների մորֆոլոգիական փոփոխություններ չեն հայտնաբերվում: Սակայն սինովիալ թաղանթի ֆունկցիոնալ խանգարման հետնանքով սինովիալ հեղուկի բիոքիմական հատկությունները փոփոխվում են, որի պատճառով աճառային հյուսվածքի և մենիսկների սնուցումր վատանում է: Սա իր հերթին բերում է հոդում բորբոքային երնույթների, որոնք ուղեկցվում են ցավային սինդրոմով: II-ստադիայի արթրոզի ժամանակ ի հայտ են գալիս հոդամակերեսների աճառային հյուսվածքների ե մենիսկ- ների դեգեներատիվ փոփոխություններ` կրատերանման դեֆեկտներ, խոնդրոմալացիայի հատվածներ,եզրային օստեոֆիտներ: Ռենտգենոլոգիական պատկերր` հոդաճեղքերի նեղացում, սուբխոնդրալ սկլերոզ, միջկոճային թմբկության սրացում: Հիվանդը գանգատվում է հոդի շրջանի այտուցից, ցավերից և հոդում շարժումների սահմանափակումից: III-ստադիային բնորոշ է հոդամակերեսնեի աճառային ե ոսկրաճառային դեֆեկտներ, մենիսկների արտահայտված դեգեներատիվ փոփոխություններ, սինովիալ թաղանթի մորֆոլոգիական փոփոխություններ: Ռենտգենոլոգիական պատկերդ` հոդաճեղքի արտահայտված նեղացում կամ բացակայություն, սուբխոնդրալ սկլերոզ, վերջույթի առանցքի շեղում: Կլինիկորեն` արտահայտված ցավային սինդրոմ, հոդի կոնտուրների դեֆորմացիա, հոդում շարժումների սահմանափակում, քայլվածքի արտա-հայտված խանգարում:
Գոնարթրոզների բուժումը բավականին բարդ, երկարատև ու ծախսատար պրոցես է: Բուժման նպատակով առաջարկվում են բազմաթիվ դեղամիջոցներ ե մեթոդներ, սակայն նրանցից ոչ մեկդ չի կարելի համարել պանացեա: Լավագույն արդյունքի կարելի է ակնկալել երբ զուգորդվում են տարբեր մե-թոդներ ե դեղամիջոցներ մեկ կոմպլեքսում: Կոմպլեքսի դնտրությունդ կախված է արթրոզի ստադիայից, տարիքից և զուգակցված հիվանդությունների առկայությունից (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն և այլն), նյութափոխանակության խանգարման տեսակից ե աստիճանից: Դեղամիջոցներից առավել արդյունավետ են և լայն կիրառում ունեն ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատներդ (ՈՍՀՊ)` Դիկլոֆենակ, Իբուպրոֆեն, Նիմեսիլ, Արկոքսիա,Կետոնալ և այլն: Սակայն սրանք հակացուցված են խոցային հիվանդության ժամանակ, որդ և սահամանափակում է կիրառման հնարավորությունը:
Դեղամիջոցների մյուս շարքդ խոնդրոպրոտեկտորներն են` Տերաֆլեքս, Ստրուկտում,Արթրոստոպ, Արթրա, Մաքսիֆլեքս և այլն: Սրանք հիմնականում Գլյուկոզամինի ե Խոնդրոիտին սուլֆատի տարբեր չափաբաժինների միացություններ են` զուգորդված այլ կոմպոնենտների հետ: Ներկայումս լայն կիրառություն ունեն մի շարք դեղամիջոցներ, որոնց հիմքում հիալուրոնաթթվի նատրիումական միացությունն է: Այլ կերպ սրանք կոչվում են սինովիալ հեղուկի էնդոպրոտեզ: Դրանք են` Օստենիլ, Դյուրոնալ, Հիալգան, Ֆերմատրոն, Սինվիսկ, Մոնովիսկ և այլն: Այս դեղամիջոցներդ առավել արդյունավետ են արթրոզի II-III ստադիայում: Արթրոզների բուժման կոմպլեքսում մենք մեծ տեղ ենք հատկացնում HEEL ֆիրմայի արտադրության հոմոտոկսիկոլոգիական դեղամիջոցներին, ինչպիսիք են` Տրաումել, Ցեել, Դիսկուս կոմպոզիտում և այլն: Սրանք բազմակոմպոնենտային պրեպարատներ են, որոնց հիմքում դնկած են կենդանական, բու-սական և միներալային միացություններ:
2008-2012 թ.թ. վնասվածքաբանության բաժանմունքում ամբուլատոր հետազոտություն և բուժում են ստացել 544 հիվանդ` ծնկահոդի արթրոզ ախտորոշմամբ: Նրանց 70%-դ կազմում են կանայք, որոնցից 185- ի մոտ գոնարթրոզդ երկկողմանի էր: Ըստ տարիքի հիվանդներդ բաժանվել են` 31-40 տ-12%, 41-50 տ -24%, 51-60 տ -35%, 61-70 տ -18%, 61տ -ից ավելի -11%: Ըստ արթրոզի ստադիայի հիվանդներդ բաժանվում են ` I -ստ.-18% , Ո-ստ.-47%, III-ստ. 35%:
Շատերի մոտ արթրոզը զուգակցվում էր երկրորդային սինովիտով: Հիվանդներդ մեզ էին դիմել հիմնականում երկարատև ինքնաբուժումից կամ պոլիկլինիկաներում անարդյունավետ բուժումից հետո: Մեր կողմից առաջարկվող բուժման կոմպլեքսի մեջ մտնում է ՈՍՀՊ-եր, ավելի հաճախ Օլֆեն, Արկոքսիա կամ Նեմիսիլ, տեղային` Սավարիկս կամ Լիոտոն-1000 գելդ Դիկլոֆենակ գելի հետ, ֆիզիոթերապիա` Հեպարինով էլեկտրոֆորեզ և Հիդրոկորտիզոնով ֆոնո- ֆորեզ: Բուժման կոմպլեքսում կարևոր տեղ ենք հատկացնում խոնդրոպրոտեկտոր ների ներհոդային ներարկումներին ` Տրաումել, Ցեել-Տ, Դիսկուս-կոմպոզիտում: Եթե առկա է սինովիտ, ապա ներհոդային հեղուկի էվակուացիայից հետո ներարկվում է Դիպրոսպան կամ Կենալոգ-40: Գտնում ենք, որ 45տ անց կանանց համար կալցիում պարունակող պրեպարատների օգտագործումդ պարտադիր է, որոնցից են Կալցեմին, Ցիգապան, Վիտակալցի և այլն:
Բուժման արդյունքներդ 58%-ը գնահատվում են լավ`ցավերի բացակայություն, հոդում շարժումների լրիվ վերականգնում: 37%-ը բավարար` ցավերի զգալի մեղմացում, ամենօրյա կենցաղային ծանրաբեռնվածություններդ հեշտությամբ են տանում, սակայն մեծ ծանրաբեռնվածություններից հետո ցավերդ վերականգնվում են և կարճատև հանգստից ու ՈՍՀՊ-ի դնդունումից հետո անցնում են: Ծնկահոդում սինովիտի երեույթներ չկան, բայց կարող են էպիզոդիկ կրկնվել ոչ բարենպաստ պայմանների դեպքում: Հիվանդների 5%-ի մոտ արդյունքները գնահատվել են ոչ բավարար: Սրանք հիմնականում ծնկահոդերի խիստ արտահայտված ախտահարումներ ունեցող հիվանդներն են, որոնց ցուցված է վիրահատական միջամտություն` արթրոսկոպիկ դեբրիդեմենտ, ուղղող օստեոտոմիա, էնդոպրոտեզավորում:
24.10.2012 Կարդացեք նաև
Հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշը հանդիսանում է ժամանակակից վիրաբուժության արդիական պրոբլեմներից մեկը: Մեր տվյալներով վերջին ժամանակներս մեծացել է դուոդենոգաստրալ ռեֆլյուքսով և ռեֆլյուքս-գաստրիտով հիվանդների թիվը...
26.10.2012 Ստորին ծայրանդամների ենթամաշկային երակների լայնացումր պատկանում է խիստ տարածված հիվանդությունների շարքին: Այն ախտահարում է հիմնականում երիտասարդ տարիքի մարդկանց...
25.10.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYrmFMOL' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ